HR.am - The first most functionally complete and convenient human resources portal in the market.
logo
Companies[678]
Candidates[6559]
Login
Password
Login as user
company
Remember me on this computer
Use Your single ID for everything from checking new job postings to editing your profile.

Sign up is easy.
Forgot password?
Company Profile

PR-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Mher Mkrtchyan 8
Yerevan
Armenia
Tel: +374 10 722982 , +374 93 877857

E-mail: ARMPR@RAMBLER.RU
URL: http://www.armpr.com
About Company
"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն" հանրային կապերի հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին և նպատակ ունի կայացնել հասարակական կարծիքի ձևավորման ինստիտուտը Հայաստանում` ի շահ հանրության: Նպաստելով PR-ի զարգացմանը` մենք պայքարում ենք հասարակական կարծիքի վրա գործադրվող «բռնությունների» դեմ` թույլ չտալով, որ հասարակական կարծիքի ձևավորման գործիքները վնասեն հանրության հոգեբանական և էմոցիոնալ կայունությանը:
Կենտրոնը խնդիր ունի նաև հասարակական կարծիքի ձևավորման միջոցով ազդել միջազգային հանրության կարծիքի վրա` ձևավորելով դրական իմիջ Հայաստանի Հանրապետության և հայերի մասին` դրանով նպաստելով ինչպես տուրիզմի զարգացմանը, այնպես էլ բազմաթիվ հայանպաստ ծրագրերի կյանքի կոչմանը:
Առաջադրված նպատակներին հասնելու համար կազմակերպությունն իրականացնում է զանազան PR նախագծեր և ակցիաներ, կազմակերպում է խորհրդատվություն, հանդիպումներ, թրեյնինգներ, մրցույթներ, հարցումներ, ուսումնասիրություններ, հանդես է գալիս տարբեր հրապարակումներով և հայտարարություններով:
"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը զբաղվում է նաև հասարակական կարծիքի ձևավորման մասնագետների` PR մենեջերների և PR խորհրդատուների վերապատրաստմամբ: Դրանով կազմակերպությունը նպատակ ունի քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներին, ինչպես նաև կազմակերպություններին ապահովել բարձրակարգ և երաշխավորված մասնագետներով:
Industries Advertising/Marketing/Public Relations
No vacancies at this time