Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

http://effectgroup.am/

«Էֆֆեկտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2016թ. և հանդիսանում է ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից: Մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ և այլն:

«Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն ներմուծումներ է իրականացնում մի քանի տասնյակ համաշխարհային առաջատար արտադրողներից` Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Չինաստանից և Իրանից: Աշխարհի լավագույն մատակարարների հետ համագործակցությունը թույլ է տալիս արտադրության մեջ կիրառել միջազգային ստանդարտներին համապատասխան, հավելանյութեր և սպառողին առաջարկել բարձրակարգ, որակյալ, անվնաս և էկոլոգիապես մաքուր արտադրանք: Ընկերության արտադրական միավորները հագեցած են համաշխարհային շուկայում առաջատար և ժամանակակից արտադրության հոսքագծերով և անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ընկերությունը մշտապես իրականացնում է հումքի և պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն, մշակում և արտադրում է նոր արտադրատեսակներ: Ընկերության կողմից օգտագործվող միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնիկական միջոցները պարբերաբար մոնիթորինգի են ենթարկվում միջազգային կազմակերպությունների մասնագետների կողմից:

Ունենալով իր սեփական ավտոպարկը և լոգիստիկայի համակարգը՝ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն կազմակերպում է ապրանքների առաքումը Հայաստանի ամբողջ տարածքում: Վաճառքի և սպասարկման մեր մասնագետները միշտ պատրաստ են նորագույն տեխնոլոգիաների և նոր տեսականու մասին լիարժեք տեղեկություն տրամադրել մեր հաճախորդներին և բավարարել շուկայի պահանջները:

Առաքելություն
Մենք կառուցում ենք մեր բիզնես գործընթացները համատեղ վստահության և թափանցիկության վրա: Աշխատում ենք մեր յուրաքանչյուր այցելուին տրամադրել առավելագույն հասանելի որակի ապրանքներ և ծառայություններ:

Տեսլական
Մեր աշխատանքում մենք կարևորում ենք արդի տեխնոլոգիաների և որակի վերահսկման ու կառավարման հստակ ընթացակարգի կիրառումը և բիզնեսի վարման բոլոր մակարդակներում ծայրահեղ պատասխանատվությունը:

Արժեքներ
Հզոր: Լինելով ՀՀ ամենախոշոր կազմակերպություներից մեկը՝ մենք անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները և ընդլայնում մեր ծառայությունների ցանկը՝ ավելացնելով աշխատատեղեր և կատարելով համապետական սոցիալական նշանակության գործունեություն:

Ազգային: Մենք հայրենական արտադրող ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը թե դրա սահմաններում, թե դրանցից դուրս: Մենք պարտավորվում ենք ամեն կերպ նպաստել մեր հայրենիքի տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Պրոֆեսիոնալ: Մեր կողմից արտադրվող ցանկացած ապրանքատեսակ և մատուցվող ցանկացած ծառայություն, առավելագույնս համապատասխանում է արտադրական և բիզնես գործընթացների միջազգային ստանդարտներին:

Company statistics

page views:

11805

Applicants:

110

Benefits
  • Professional Growth
Openings
No active vacancies
Contacts
Send e-mail show on linkedin show on facebook
I want to work here