Jellyfish Yerevan

Ջելլիֆի՞շ

Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։

Ի՞նչն ենք մենք կարևորում

Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելլիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելլիֆիշը։

Ի՞նչ ենք մենք անում

Ջելլիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելլիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով:

Ո՞ւմ ենք մենք փնտրում

Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։

Ինչու՞ միանալ հենց մեր թիմին

Դուք պետք է միանաք մեր թիմին, որ չկորցնեք հնարավորությունը․

-աշխատելու և վայելելու Ջելլիֆիշի մթնոլորտը,
-լինելու ընտանեկան և դրական աշխատանքային միջավայրում,
-վերապատրաստվելու և զարգացնելու կարիերան,
-մասնակցելու թիմային միջոցառումներին և հանդիպումներին,
-ստանալու անհատական մոտեցում և վերաբերմունք,
-ունենալու մրցակցային աշխատավարձ և անվճար ընմիջումներ

Գտի՛ր քո տեղը մեր ծովափում ազատ հաստիքների ցանկից: Ուղարկիր ինքնակենսագրականդ (Resume/CV) hr@jellyfish.am էլ.հասցեին` վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Company statistics

employees:

page views:

7538

Applicants:

12

Benefits
  • Trainings
  • Discount programs
  • Bonuses
  • Professional Growth
  • Competitive Salary
Openings
No active vacancies
Contacts
Send e-mail show on facebook
I want to work here