«ՊԱՐԿԻՆԳ» արագ սննդի սպասարկման ցանցը հիմնադրվել է 2011թ-ին:
Այսօր Պարկինգը Հայաստանում՝ Երևանում ունի 4 մասնաճյուղ:
«ՊԱՐԿԻՆԳ» արագ սննդի սպասարկման ցանցն առաջարկում է՝ լահմաջոյի, շաուրմայի, խաչապուրու, պիցցայի և այլ համեղ ուտեստների լայն տեսականի: Մեր առանձնահատկությունը հիմնականում այն է, որ ամբողջ մսամթերքը և մթերքները ձեռք են բերվում թարմ վիճակում և մշակվում էկոլոգիապես մաքուր նորագույն խոհանոցային պայմաններում:
«ՊԱՐԿԻՆԳ»-ի նպատակն է՝ ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուր այցելու ձեռք կբերի համեղ և որակյալ սնունդ:
«ՊԱՐԿԻՆԳ»-ի արժեքներն են՝ հաճախորդների անհատականացված սպասարկումը, պատասխանատվությունը, ազնվությունը, հավասարությունը, թիմային ոգին:
«ՊԱՐԿԻՆԳ»-ի առաջխաղացման կարևորագույն խթանը հանդիսանում է՝ փորձառու և գործին նվիրված թիմը: Մեր թիմի անդամները միմյանց հետ կիսելով իրենց փորձառությունը՝ ստեղծում են կայուն և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ:
page views:
875
Applicants:
0
-
Competitive Salary