Crown Jewellery

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

Company statistics

employees:

page views:

1467

Applicants:

6

Benefits
  • Competitive Salary
  • Business Trips
  • Discount programs
  • Professional Growth
Openings
No active vacancies
Contacts
Send e-mail show on facebook
I want to work here