HR.am - The first most functionally complete and convenient human resources portal in the market.
logo
Companies[672]
Candidates[6494]
Login
Password
Login as user
company
Remember me on this computer
Use Your single ID for everything from checking new job postings to editing your profile.

Sign up is easy.
Forgot password?
HR EXPERT Powered by

Welcome to HR Expert. This is non-commercial joint project of Cascade Consultants and HR.AM. During your day-to-day activities you certainly deal with various specific HR cases, where you need an unbiased opinion. Herewith we intend to act as your emergency allies. Please be precise and ask only HR related questions.

To ask your question please register or log in if you already have your account.

Anonymous
3 September 2010, 14:33 | Views (2)
Հարգելի էքսպերտ
Աշխատաժամանակի տեղեկագրում արձակուրդի օրերը ինչպես նշել,եթե առաջ գրում էինք օրացուցային օրերով և լրացնում էինք բոլոր օրերը գրելով ա ,իսկ այժմ շաբաթ կիրակին տոնայնացնենք մոխրագույնով միայն աշխատանքային օրերում գրենք ա? խնդրում եմ պատասսխանեք.
Կանխավ շնորհակալություն
Anna Melikyan
2 September 2010, 15:42 | Views (46)
Հարգելի HR էքսպերտ
Մեր խանութները աշխատում են առանց ընդմիջման: Աշխատողները հերթով են ընդմիջում անում: Իսկ պարտադիր է որևէ տեղ նշել, տե ամեն աշխատող կոնկրետ որ ժամին է ընդմիջում անում? Թե կարող եմ ընդհանուր նշել, որ մեկ յամ ընդմիջում է հատկացվում աշխատողներին?
Anna Melikyan
2 September 2010, 15:39 | Views (2)
Հարգելի HR էքսպերտ
Աշխատանքային օրենսգրքի մեջ գրված է, որ ղեկավարներին չի վերաբերվում հնգօրյա ռեժիմը, այսինքն ղեկավարները կարող են աշխատել վեց օրյա ռեժիմով? Իսկ ղեկավարների ցանկը որևէ տեղ կա գրված? Ովքեր են համարվում ղեկավարներ? Օրինակ պահեստապետը, հաշվապահը կարող են համարվել ղեկավար?
Anna Melikyan
2 September 2010, 15:35 | Views (2)
Հարգելի HR էքսպերտ
Մեր կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Խանութի վաճառողների հանգստյան օրերը կարող են լինել շաբաթվա ցանկացած օրեր, թե պարտադիր շաբաթ և կիրակի:
Anonymous
1 September 2010, 16:04 | Views (48)
Հարգելի HR էքսպերտ
Նախ շատ շատ շատ ուրախեմ,որ գոյություն ունի այս կայքը,որտեղից ստացա բազում ինֆորմացիա.
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատողներին տրված ծանուցումները գրանցում են ինչ որ տեղ,կամ պահում են մեկ օրինակ ընկերությունում,եթե գրանցում են խնդրում եմ ասացեք որտեղ?
Որտեղից կարող եմ ձեռք բերել հրամանների հաշվառման մատյաններ? Որ դրույթներն են պարտադիր հաշվառման մատյաններում գրանցելու համար?
Կանխավ շնորհակալություն!!!
Галя Рамазян
1 September 2010, 15:48 | Views (3)
Հարգելի HR էքսպերտ
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերիս.
1.Ինչպես կարելի է գրել ներքին կարգապահական կանոնները ամբողջությամբ նոր խմբագրությամբ՝ նախկինը կարելի է արդյոք համարել ուժը կորցրած և կապված ԱՕ փոփոխությունների հետ կարգապահական կանոններում աշխատանքի ընդունելու հիմքը ինչ ?գրել,եթե առաջ գրում էինք հիմքը գրավոր պայմանագիրն է ,ապա այժմ կարողենք արդյոք գրել հիմքը տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտն է, իսկ կողմերի ցանկության դեպքում կարող է կնքվել նաև աշխատանքային պայմանագիր:
Anya Khazaryan
1 September 2010, 14:30 | Views (8)
Հարգելի էքսպերտ կցանկանայի իմանալ,կապված /ԱՕ / փոփոխությունների հետ,եթե աշխատողին աշխատաժամանակի փոփոխության մասին հրամանը, կամ ծանուցումը տրվել է օրինակ՝ հուլիսի 30-ին դա նշանակում է,որ գործում է նախկին օրենքը ծանուցման ժամկետների հետ կապված և որքան է նախկինը,այսինքն եթե աշխատողը հուլիսի 9ից անցնում է 5-օրյա աշխատանքային ռեժիմի ծանուցման ժամկետը այս դեպքում ճիշտ է,թե սխալ?
Կանխավ շնորհակալություն
Anonymous
27 August 2010, 10:28 | Views (180)
Հարգելի էքսպերտ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.

Ես որքան գիտեմ, երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը կարող է ձևակերպվել մինչև 3 տարի ժամկետով, սակայն երբ կարդում ես աշխատողների երաշխիքների մասին , այնտեղ նշված է , որ աշխատակցի հետ պայմանագիրը չի կարող լուծվել, մինչև երեխայի 1 տարեկան դառնալը: Ստացվում է , որ գործատուն երեխայի 1 տարեկան դառնալուց հետո կարող է լուծել պայմանագիրը: Իսկ ի"նչ հոդվածով նա կարող է դա անել: Եվ արդյոք այդ պարագայում աշխատողը ստանում է օրենքով սահմանված կարգով նպաստ, թե ոչ:

Կանխավ շնորհակալություն
Anna Melikyan
26 August 2010, 10:04 | Views (72)
Հարգելի HR էքսպերտ
Մեր կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Գրասենյակային աշխատողների համար սահմանված է վեցօրյա աշխատանքային ռեժիմ: Ըստ նոր օրենսգրքի դա չի թույլատրվում: Իսկ խանութի վաճառողների համար, որոնք աշխատում են ժամավճարով: Իսկ իրենք կարող են աշխատել վեցօրյա ռեժիմով?
Anonymous
25 August 2010, 14:32 | Views (60)
Հարգելի էքսպերտ,

Աշխատանքային գրքույկի մեջ սխալ գրանցում է արվել, գրքույկը նոր չի, այսինքն փոխել անհնար է, կարողեք օգնել ինձ, ինչպես վարվել այդ սխալ գրանցման հետ, ինչ գրառում անել, որ դա համարվի օրենքի սահմաններում?
1 2 3 4 5 next  >>
results 1 - 10 of 260