HR.am - The first most functionally complete and convenient human resources portal in the market.
logo
Companies[678]
Candidates[6559]
Login
Password
Login as user
company
Remember me on this computer
Use Your single ID for everything from checking new job postings to editing your profile.

Sign up is easy.
Forgot password?
HR EXPERT Powered by

Welcome to HR Expert. This is non-commercial joint project of Cascade Consultants and HR.AM. During your day-to-day activities you certainly deal with various specific HR cases, where you need an unbiased opinion. Herewith we intend to act as your emergency allies. Please be precise and ask only HR related questions.

To ask your question please register or log in if you already have your account.

Lusakert Pedigree Poultry Plant
10 August 2010, 13:11 | Views (131)
ԱՕ կատարված փոփոխությունների հիման վրա 156-րդ հոդվածը ենթարկվել է փոփոխության: Փոփոխությունների հիման վրա 156-րդ հոդվածի 1-ին մասում հստակորեն չեն նշվում այն օրերը, որոնք համարվելոու են տոնական կամ հիշատակի օրեր /ինչես փոփոխություններից առաջ/: Արդյոք այսուհետ տոնական և հիշատակի օրերը սահմանվելու են միայն կառավարության որոշմամբ? Առանց կառավարության որոշման ոչ մի տոն /օրինակ մարտի 8- ը/ այլևս ոչ մի տոն չի համարվելու հանգստյան օր?

Կանխավ շնորհակալ եմ:
Anonymous
9 August 2010, 13:15 | Views (99)
Բարև Ձեզ հարգելի Էքսպերտներ
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.
Կազմակերպությունը հաշվարկել է իր մոտ վարձու աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, սակայն այն վճարել է ոչ թե մինչև հաջորդ ամսվա 15-ը այլ 18-ին: Խնդրում եմ պատասխանեք ինչպիսի տույժեր և տուգանքներ են կիրառվում և հատկապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքի 169 հոդվածի 8-րդ կետը կիրառվում է, թե` ոչ:
Նախապես շնորհակալ եմ
Anonymous
9 August 2010, 10:54 | Views (103)
Հարգելի HR էքսպերտ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
եթե աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, արդյո՞ք մինչև 07.08.2010թ. կնքված բոլոր գործող պայմանագրերում պետք է կատարվեն այդ փոփոխությունները, թե օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ինքըստինքյան ազդում է բոլոր նախկինում կնքված պայմանագրերի վրա (մասնավորապես խոսքը վերաբերում է նվազագույն արձակուրդի տևողությանը):
Anonymous
9 August 2010, 10:00 | Views (100)
Հարգելի HR էքսպերտ, կարող եք ինձ ասել աշխատանքի ընդունված նոր աշխատողի աշխատանքային գրքույկը ինչ ժամկետում պետք է լրացվի և ինչ պարտադիր դրույթներ կան, որոնք պետք է պահպանվեն: Տվյալ դեպքում պարտադի՞ր է գործատուի ստորագրությունը և կնիքը: Շնորհակալություն
Anonymous
8 August 2010, 23:01 | Views (109)
Հարգելի HR էքսպերտ, շհատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում`
Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համտեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը` Ազատել աշխատանքից փոխադրելով համատեղությամբ աշխատանքի:
Շատ եմ խնդրում ինձ ասեք սրանով ես ազատել եմ աշխատանքից, հետևաբար պետք է բոլոր վերջնահաշվարկները անեմ, սոցաբ տանեմ համապատասխան փաստաթղթերը, թե փոխադրել եմ համատեխությամբ աշխատանքի:
Նաև մի շատ կարևոր հանգամանք: Օգոստոս ամիսը մենք չենք աշխատում բայց ես նրան արդեն տվել եմ արձակուրդային, բայց գրքույկի մեջ գրառումն արել եմ հուլիսի վերջ: Պետք է տայի արձակուրդային, թէ?????
Նախապես շատ շնորհակալ եմ:
Anonymous
6 August 2010, 15:00 | Views (139)
Հարգելի HR Expert,
Եթե աշխատակիցը արձակուրդ է գնում 09.08.2010 թ.-ից, նրա հրամանը պետք է տրվի 06.08-ին, այդ դեպքում հաշվարկում ենք 24 աշխատանքային օր, թե 28 օրացուցային:
Կանխավ շնորհակալ եմ
Anonymous
5 August 2010, 12:49 | Views (132)
Հարգելի HR Expert,
Նյութական պատասխանատու աշխատողին արձակուրդ ձեւակերպելիս պարտադի՞ր է ընդունման-հանձնման ակտ կազմել, ի՞նչ տվյալներ պետք է այն պարունակի եւ ո՞վքեր պետք է ստորագրեն այն:
Ակտերը համարակալվում են?
Կանխավ շնորհակալ եմ
Anonymous
4 August 2010, 09:06 | Views (143)
Հարգելի էքսպերտ,
Երբվանից է ուժի մեջ մտնում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները: Եվե եթե մտնում է ուժի մեջ ապա անմիջապես այդ օրվանից պետք է առաջնորդվել արդեն օրենսգրքում տեղ գտած փոփոխություններով մասնավորապես արձակուրդի հետ կապված փոփոխությունը?
Շնորհակալություն
Anonymous
3 August 2010, 12:49 | Views (101)
ՀՀ ԱՕ փոփոխված տարբերակում 167 - րդ հոդվածի 3 - րդ կետը ասում է. "Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ , քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: " Իսկ նույն ՀՀ ԱՕ 170 հոդվածի 2-րդ կետը ասում է . "Եթե աշխատողի ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվոմ է չօգտագործված բոլոր արձակուրդների համար":
Այս պարագայում արդեն անհասկանալի է դառնում, թե աշխատողի տարիներով կուտակված արձակուրդային օրերը վերջիվերջո տրվելոււ են, թե եթե անցել է արդեն 3 տարի այն օրվանից, ինչ աշխատակիցը վերջին անգամ արձակուրդ է գնացել, այդ օրերը արդեն չեն կոմպենսացվում:
Anonymous
31 July 2010, 12:53 | Views (187)
Հարգելի HR Expert,
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կազմումը ըստ ԱՕ փոփոխությունների պարտադի՞ր է դառնում, ո՞ր դեպքում պետք է այն կազմել:
Կանխավ շնորհակալ եմ
<<  prev 1 2 3 4 5 next  >>
results 21 - 30 of 261