HR.am - The first most functionally complete and convenient human resources portal in the market.
logo
РУСENG
Компании [682]
Кандидаты [6612]
Логин
Пароль
пользователь
компания
Запомнить меня
Используйте свой уникальный ID для всего, от просмотра новых вакансий до редактирования своего профиля.

Зарегистрироваться легко.
Забыли пароль ?
HR ЭКСПЕРТ Powered by

Добро пожаловать в раздел "HR Эксперт"! Это - некоммерческий совместный проект компании "Cascade Consultants" и команды HR.AM. В повседневной жизни Вам постоянно приходится сталкиваться с различными вопросами и проблемами в сфере управления человеческими ресурсами (HR), где Вам часто бывает необходимо независимое мнение эксперта. Итак, к Вашим услугам "HR эксперт" - "Скорая помощь" в решении HR вопросов. Пожалуйста, задавайте только вопросы, относящиеся к HR тематике.

Для того, чтобы задать вопрос, пожалуйста зарегистрируйтесь или войдите в систему.

Anonymous
3 Августа 2010, 12:49 | Views (103)
ՀՀ ԱՕ փոփոխված տարբերակում 167 - րդ հոդվածի 3 - րդ կետը ասում է. "Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ , քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: " Իսկ նույն ՀՀ ԱՕ 170 հոդվածի 2-րդ կետը ասում է . "Եթե աշխատողի ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվոմ է չօգտագործված բոլոր արձակուրդների համար":
Այս պարագայում արդեն անհասկանալի է դառնում, թե աշխատողի տարիներով կուտակված արձակուրդային օրերը վերջիվերջո տրվելոււ են, թե եթե անցել է արդեն 3 տարի այն օրվանից, ինչ աշխատակիցը վերջին անգամ արձակուրդ է գնացել, այդ օրերը արդեն չեն կոմպենսացվում:
Anonymous
31 Июля 2010, 12:53 | Views (191)
Հարգելի HR Expert,
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կազմումը ըստ ԱՕ փոփոխությունների պարտադի՞ր է դառնում, ո՞ր դեպքում պետք է այն կազմել:
Կանխավ շնորհակալ եմ
Anonymous
29 Июля 2010, 08:46 | Views (163)
Եթե ընկերությունում աշխատակիցը աշխատում է արդեն 4 տարի, յուրաքանչյուր տարի նա համապատասխան հաջորդականությամբ վերցրել է իր արձակուրդային օրերը, սակայն հերթական ընթացիկ տարում ուզում է արձակուրդ գնալ 28 օրտևողությամբ, սակայն այդ օրվա դրությամբ նա ունի հասանելիք ընդամենը 10 օր, այսինքն նա դեռ այդ տարում չի վաստակել իր հասանելիք 28 արձակուրդային օրերը: Թույլատրվում է արդյոք այդ աշխատակցին այսպես ասած ավանսի տեսքով արձակուրդ տրամադրել, թե ոչ և եթե կարելի է նշեք խնդրում եմ աշխատանքային օրենսգրքի որ հոդվածով է դա կառավարվում?
Կանխավ շնորհակալ եմ:
Vardan Marutyan
28 Июля 2010, 15:21 | Views (107)
Հարգելի HR Expert,
Նախ ներեցեք, եթե հարցս կրկնվում, պարզապես բոլոր հարցերի մեջ կոնկրետ այս դեպքի շուրջ պատասպան չկար:
Հարցս հետևյալն է:
Աշխատանքային պայմանագրի լրացում/համաձայնագիրը, որը աշխատակցի պաշտոնի կամ ստորաբաժանման փոփոխություն, այդ թվում համատեղում, չի նախատեսում,
այլ կատարվում է օրինակ աշխատաժամանկի կամ աշխատավարձի փոփոխության նպատակով,
ենթակա է արդյոք Աշխատանքային Պայմանագրերի Գրանցամատյանում հաշվառման:
Թեև 875-Ն որոշումը կարդացել եմ, սակայն կարծում եմ, որ սույն որոշման 10-րդ կետը փոքր-ինչ շփոթեցնող է` այն է`
10. Պայմանագրում փոփոխությունները և լրացումները գրանցելու փաստը հավաստվում է սույն կարգի 7-րդ կետին համապատասխան>>:

7. Պայմանագրի գրանցման փաստը հավաստվում է փաստաթղթի օրինակների վրա գործատուի կողմից դրվող հետևյալ մակագրությամբ`
«Պայմանագիրը գրանցված է», տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գրանցման համարը, գործատուի կամ գործատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը:

Այնուամենայնիվ հստակ չէ գրանցել-չգրանցելու պահանջը:
Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով`
Վարդան Մարության
Վարդան
Anonymous
24 Июля 2010, 14:18 | Views (228)
Հարգելի էքսպերտ,

Եթե աշխատակիցը աշխատում է միևնույն կազմակերպությունում արդեն 10 տարի և երբևիցե չի գնացել արձակուրդ, սակայն ամեն տարվա վերջում գրել է զեկուցագիր այն մասին, որ ընթացիկ տարվա հասանելիք վճարովի արձակուրդի չօգտագործված օրերը տեղափոխել հաջորդ տարի /այսինքն նա կուտակել է իր արձակուրդային օրերը/, հնարավոր է, որ նա զրկվի իր բոլոր 10 տարիների ընթացքում կուտակված արձակուրդային օրերից աշխատանքից ազատվելու ժամանակ: Լսել եմ, որ վերջնահաշվարկի ժամանակ տալիս են միայն վերջին երեք տարիների ընթացքում կուտակված արձակուրդային օրերի գումարը, իսկ մնացած տարիներինը ուղակի կորում է: Դա այդպես է?
Anonymous
22 Июля 2010, 14:06 | Views (180)
Բարև Ձեզ, հարգելի էքսպերտ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս`
1.եթե կազմակերպությունը (ՍՊԸ-ն) հայտարարություն է ներկայացրել հարկային տեսչություն գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, արդյո՞ք անհրաժեշտ է լուծել տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը (տնօրենը միարժամանակ հանդիսանում է պետական գրանցման վկայականով տնօրեն և միակ բաժնետեր):
Կանխավ շնորհակալություն:
Simonyan Natalya
20 Июля 2010, 15:56 | Views (164)
Բարև Ձեզ հարգելի Էքսպերտ:
Խնդրում եմ Ձեզ պատասխանել 01.07.2010թ. ձեզ ուղարկված հարցերիս:
1.Ում պետք է դիմի ընկերության տնօրենը արձակուրդ գնալու համար /դիմումի մեջ/ ?
2.Ճիշտ կլինի աշխատ.պայմանագրի մեջ նշել-Աշխատանքի վարձատրության ամսեկան աշխատավարձը սահմանվում է համաձայն հավելված 1-ի, որը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է աշխատողին, ամսեկան առնվազն մեկ ..., թե - Աշխատանքի վարձատրության ամսեկան դրույքաչափը սահմանվում է համաձայն հավելված 1-ի, որը յուրաքանչյուր ամիս .../դրույքաչափը թե աշխատավարձը/ եթե այն կախված է ստացած %-ից :
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքերով`
Նատալյա Սիմոնյան
Nora Mkrtchyan
13 Июля 2010, 18:03 | Views (294)
Հարգելի Էքսպերտներ,

Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ կերպ են հաշվարկվում հղիության և երեխայի ծննդյան արձակուրդի հետ կապված վճարումները:

Շնորհակալություն
Anonymous
2 Июля 2010, 13:43 | Views (474)
Հարգելի Էքսպերտ ինձ մի հարց է հետաքրքրում:
Արդյո"ք հիմնական աշխատավայրի գործատուն կարող է արգելել աշխատողին աշխատել նաև մեկ այլ կազմակերպությունում համատեղության կարգով: Եվ ի"նչ օրենսդրական ակտերով է դա կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն
Anonymous
2 Июля 2010, 10:38 | Views (140)
Հարգելի Էքսպերտ
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս`
1. 17 տարեկանների համար սահմանված օրական աշխատաժամերը
2. ինչպես նաև 14-16 տարեկանների համար
результаты 31 - 40 из 263