HR.am - The first most functionally complete and convenient human resources portal in the market.
logo
Companies[678]
Candidates[6559]
Login
Password
Login as user
company
Remember me on this computer
Use Your single ID for everything from checking new job postings to editing your profile.

Sign up is easy.
Forgot password?
HR EXPERT Powered by
Anonymous
4 March 2010, 10:13 | Views (243)
Բարև Ձեզ

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածի ամենամյա արձակուրդր մասերից մեկը պետք է կազմի առնվազն 2 աշխատանքային շաբաթ:
Ես արդեն վերցրել եմ 2 անընդմեջ աշխատանքային շաբաթ, այսինքն 14 օրացուցային օր արձակուրդ: Այս անգամ ուզում էի վերցնել 5 օր, սակայն ինձ ասացին, որ ես պետք է անպայման ներառեմ այդ արձակուրդի մեջ շաբաթը և կիրակին, պատճառաբանելոով, որ 28 օրացուցային օրվա մեջ պետք է լինի 4 շաբաթ և չորս կիրակի: Իսկ օրենքում այս հարցը պարզաբանված չէ:

Խնդրում եմ պարզաբանել:

Կանխավ շնորհակալ եմ:
Go to all questions
Cascade Consultants
Բարև ՁԵզ,

Դուք իրավունք ունեք վերցնել ամենամյա արձակուրդի 5 օր, քանի որ ամենամյա վճարովի արձակուրդի մասերից միայն մեկը պետք է կազմի առնազն երկու շաբաթ, սակայն միայն Գործատուի և Աշխատողի միջև որևէ այլ համաձայնություն բացակայության պարագայում, ինչը նույնպես նախատեսվում է ՀՀ ԱՕ 163-րդ հոդվածով: Օրինակ՝ որոշ ընկերություններում ներքին իրավական ակտով սահմանվում է արձակուրդի տրամադրման կարգ, որի համաձայն յուրաքանչյուր արձակուրդ պետք է կազմի առնվազն 7 օրացուցային օր: Դա արվում է աշխատողների ամենամյա արձակուրդների և աշխատանքի արդյունավետ պլանավորման նպատակով:

Հարգանքով,

Սոֆյա Ֆարմանյան